Փրկարարները բնակելի տան պատի մեջ հայտնաբերված գյուրզա տեսակի օձը տեղափոխեցին անվտանգ վայր
Հունիսի 13-ին, ժամը 09.05-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի պատի մեջ օձ է նկատվել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները տան բակից բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
[b]ՀՀ ՏԿԱԻՆ[/b]