1916 դիտում
11:10 27-09-2022
Միգրացիոն գործընթացը վերահսկողության տակ է․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Սեպտեմբերի 26-ից Ռուսաստանի քաղաքացիների համար խստացվել է մուտքը Վրաստան «Վերին Լարս» անցակետով: Խոսքը 18-55 տարեկան տղամարդկանց մասին է: Այս մասին դեռ խստացումից առաջ հայտարարել էր Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Նոննա Մամուլաշվիլին, իսկ երկրի իշխանությունները լռում էին:
Հյուսիսային Օսեթիայի ներքին գործերի նախարարությունը մարդկանց հորդորել էր ընդհանրապես զերծ մնալ «Վերին Լարսով» երթեւեկելուց, քանի որ ՌԴ-ից մարդկանց հսկայական հոսքի պատճառով խցանումներ են առաջացել: Հարկ է նշել, որ «Վերին Լարս» անցակետում հերթերն իսկապես սարսափելի են: Ավտոմեքենաների հոսքը ձգվում է մոտ 20 կմ: Ռուս ուղեւորներն ուզում են ամեն գնով հատել սահմանը: Բանն այն է, որ, համաձայն վրացական օրենսդրության, չի կարելի ոտքով հատել սահմանը: Իսկ ավտոմեքենայով անցնելու համար պետք է մի քանի ժամ, օր կամ նույնիսկ ավելի սպասել հերթում:
Վրաստանի խորհրդարանում «Ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Նոննա Մամուլաշվիլին ուկրաինական հեռուստաալիքներից մեկի եթերում հայտարարել է, որ երկրի իշխանությունները հակառակորդների եւ հանրության մի մասի ճնշմամբ վերջապես կարգուկանոն են հաստատում սահմանին. երկուշաբթի օրվանից Վրաստան մուտքը կփակվի Ռուսաստանի զորակոչային տարիքի քաղաքացիների համար: Նա հայտնել է, որ այս պահի դրությամբ Վրաստանում մոտ կես միլիոն ռուս կա, ովքեր հեշտությամբ բիզնես են սկսում, անշարժ գույք գնում եւ, այդպիսով, գործնականում շարունակում Վրաստանի նվաճումը, բայց ոչ ռազմական ճանապարհով։
Վրաստանի բնակչության 88 տոկոսն ուկրաինական պատերազմն իր պատերազմն է համարում։ Ավելի քան երկու հազար վրացիներ այսօր կռվում են Ուկրաինայում. նշում ենք միայն նրանց, ովքեր այնտեղ կռվել են 2014-ից եւ արդեն ստացել են Ուկրաինայի քաղաքացիություն։ 2022 թ. հունվար-հունիս ժամանակահատվածում Ռուսաստանից Վրաստան է ժամանել 247 հազար այցելու։ Ռուս-ուկրաինական զինված հակամարտության պատճառով վրացիների վերաբերմունքը ռուսների նկատմամբ այնքան կտրուկ է փոխվել, որ Թբիլիսիի ռեստորաններում եւ սրճարաններում պարզապես սնվելու համար ՌԴ քաղաքացիներին ստիպում են անցնել սեփական սկզբունքների վրայով:
Օրինակ՝ Թբիլիսիի բարերից մեկում Ռուսաստանից ժամանած այցելուների համար յուրատեսակ «վիզա» է սահմանվել, որտեղ պետք է հարցաշար լրացնել։ Անհրաժեշտ է նշել, որ պոտենցիալ այցելուն երբեք չի քվեարկել Վլադիմիր Պուտինի օգտին, ճանաչի Ուկրաինայի եւ Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Բարը Ռուսաստանի քաղաքացիներին «խնդրում է» անձնակազմի հետ խոսել վրացերեն կամ անգլերեն եւ ոչ սթափ վիճակում չզբաղվել քաղաքական քննարկումներով։ Ոչ պակաս բարդ մոտեցումներ են նշվում մեկ այլ սննդի կետում, որտեղ Wi-Fi-ի անվանումն է «Ռուսաստանն օկուպանտ է», իսկ գաղտնաբառը՝ «Սլավաուկրաինի»»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
13691 դիտում
22:28 31-10-2018
Խոչընդոտները միգրացիոն ոլորտում հանվել են. Պուտինը միգրացիոն քաղաքականության նոր հայեցակարգ է ստորագրել
Այս բաժնից
1462 դիտում
08:50 23-01-2025
Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
1495 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1849 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»