Քաղաքապետարանը ստո՞ւմ է, թե՞ վատնել է հարկատուների փողերը․ Օragir.news
Ինչպես և կանխատեսվում էր, քաղաքային տրանսպորտում տուգանքներ չեն կիրառվում։ Չնայած՝ քաղաքային պաշտոնյաները մի քանի անգամ հայտարարել են, որ մտադիր են տուգանել ուղևորներին, սակայն տուգանվողներ չկան։
«Անցած երկու շաբաթների ընթացքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից իրականացվել է ստուգում հասարակական տրանսպորտում, մասնավորապես՝ ավտոբուսներում։ Քանի որ սկզբնական շրջանում որոշակի ծրագրային թերություններ են ի հայտ եկել, տուգանքներ հիմնականում դուրս չեն գրվել, բայց ինչպես ինձ զեկուցել են, առնվազն 1 տուգանք դուրս է գրվել արդեն»,- օգոստոսի 18-ին, Երևանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով տրանսպորտում իրականացվող ստուգումներին, ասել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։ Արձագանքելով փոխքաղաքապետին Տիգրան Ավինյանը նկատել է․ «Եթե վստահ ենք, որ տեխնիկական խնդիր այլևս չունենք, պետք է համապատասխան վարչարարություն կիրառենք»։
Այս զեկույցները արդյո՞ք նշանակում են, որ քաղաքացիները պատշաճ վճարում են, թերհավաքագրման խնդիրը կապ չունի ենթադրյալ չվճարումների հետ, քաղաքապետարանն անհիմն է մեղադրում ժողովրդին։ Եվ թերհավաքագրումների իրական պատճառը քաղաքապետարանի ապաշնորհությունն ու սխալ հաշվարկներն են։
Դեռ 2024-ին քննադատներն, ընդդիմախոսները մատնանշում էին, որ քաղաքապետարանը սխալ հաշվարկ է ներկայացնում, և թանկացումների ու անկանխիկ համակարգին անցնելու պարագայում ստացվող եկամուտները առաջին տարում պակաս են լինելու 100 դրամ կանխիկ վճարվող եկամուտներից։ Իրենք՝ ՔՊ-ականները ևս, անկանխիկ համակարգի առավելությունները ներկայացնելիս, նշում էին, որ անսահմանափակ քարտերով օգտվողները 100 դրամից էժան են վճարելու մեկ ուղևորափոխադրման համար։
Քաղաքապետարանի պաշտոնյաները բազմիցս են հայտարարել, թե ուղևորների մի մասը չի վճարում։ Այս ամոթալի մեղադրանքը, սակայն, որևէ կերպ չի հիմնավորվել։ Չեն ներկայացվել փաստական ապացույցներ։ Բոյկոտողներ էլ չեն մնացել։
Մի քանի ամիս շարունակ ՔՊ-ականներն օրենք էին ընդունում, հետո ստուգումներ իրականացնողների էին վերապատրաստում, որոնք ավտոբուսներում հայտնաբերելու էին ու տուգանելու չվճարող ուղևորներին։ Սակայն պատկերն այլ բանի մասին է խոսում։ Եթե երկշաբաթյա ստուգումների արդյունքում 1 հոգի է տուգանվել, ապա քաղաքացին հիմք ունի ենթադրելու, որ քաղաքապետարանը սուտ է խոսում, թե մարդիկ չեն վճարում։ Իսկ եթե սուտ չէր խոսում, և ուղևորների մի մասն իրոք չի վճարում, ապա կասկածներ են ծագում, որ հարկատուների միջոցներն անիմաստ են վատնել։ Այսինքն՝ ո՛չ ստուգողներ կան, ո՛չ էլ ստուգումներ են իրականացվել։
Կարճ ասած՝ քաղաքացիներն իրավունք ունեն ակնկալելու, որ քաղաքապետարանը խիզախություն կդրսևորի և անկեղծ կխոսի քաղաքացիների հետ, կխոստովանի, որ սխալ է հաշվարկել ակնկալվող եկամուտները, ապաշնորհ է, չի կարողանում միջոցներ գեներացնել, արդյունավետ տնօրինել հարկատուների միջոցները, չի վայելում արտաքին գործընկերների վստահություւնը, և այդ պատճառներով չի կարողանում կատարել խոստումներն ու նոր, որակյալ ավտոբուսներ ու տրոլեյբուսներ գնել Երևանի համար։ Այս համատեքստում կարող են նաև ներողություն խնդրել ժողովրդից, նրան ամոթալի մեղադրանք վերագրելու համար։ Այսպիսի խոստովանությունն ու ներողությունը կարող են նպաստել քաղաքապետարանի և ժողովրդի միջև վստահության մթնոլորտի հաստատմանը, բարձրացնելով ՔՊ-ի վարկանիշը։ Իսկ եթե Տիգրան Ավինյանն, այնուամենայնիվ՝ որոշի տուգանել ուղևորներին, ապա ՔՊ-ի հանդեպ հանրային հակակրանքն այնքան կխորանա, որ Նիկոլ Փաշինյանը կպարտվի ԱԺ 2026-ի ընտրություններում։