211652_close_icon
views-count3894 դիտում article-date 18:54 23-09-2022

Հայտարարվել է 4 վթարավտանգ հատվածների ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

ՀՀ ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից հայտարարվել է Մ-4, Մ-6, Մ-14 և Մ-16 միջպետական ճանապարհների 4 վթարավտանգ հատվածների ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների ձեռքբերման մրցույթ։

Աշխատանքները պետք է իրականացվեն մանրամասն նախագծին և տեխնիկական բնութագրերի պահանջներին համապատասխան, որոնք հանդիսանում են պատվիրատուի կողմից տրամադրվող մրցութային փաստաթղթերի անբաժան մաս: 

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հոկտեմբերի 25-ը՝ ժամը 16.00։

Լրացուցիչ տեղեկություն կարելի է ստանալ հետևյալ հղումով https://armroad.am/am/procurement/tenders ։
 

Նմանատիպ նյութեր