211652_close_icon
views-count2888 դիտում article-date 10:51 23-09-2022

Բաքվին հաջողվում է ռուս «փորձագետների» բերանով իրեն ձեռնտու ստեր հնչեցնել «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Պաշտոնական Բաքուն ապատեղեկատվությունը տարածելու համար հսկայական ռեսուրսներ է ներդրել եւ մեծ ծավալի լոբբիստական աշխատանք է տանում: Այն հատկապես ակնառու է ՌԴ-ում, որտեղ Բաքվին հաջողվում է պետական հեռուստաալիքներում ռուս «փորձագետների» բերանով իրեն ձեռնտու ստեր հնչեցնել: 

Հայ ժողովրդին եւ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին քաջածանոթ անհատների համար ադրբեջանական կեղծիքը կարող է միայն հեգնական ժպիտ առաջացնել, սակայն նման հայտարարությունները լրիվ այլ կերպ են ընկալվում խնդրին ոչ տեղյակ համաշխարհային հանրության ճնշող մեծամասնության կողմից, ինչը որոշակի բարենպաստ պայմաններ է ապահովում Ադրբեջանի համար:

Միջազգային հարթակներում կեղծիքի իրացման հարցում հաջողությունները կամ որոշ դեպքերում տարբեր դրդապատճառներով այդ ստի առաջ որոշ միջազգային կառույցների ու գործիչների աչք փակելը Ադրբեջանի ձեռքերն ազատում են հետագա ռազմական գործողությունների համար: Հետեւաբար՝ շատ կարեւոր է աշխարհին ճշմարտությունը հասցնելը: Այն լիովին տեղավորվում է տեղեկատվական պատերազմի շրջանակներում, որը մեր օրերում ռազմական գործողություններից ոչ պակաս կարեւոր է: Տեղեկատվական պատերազմում հաջողությունն այս դեպքում կարող է կանխել հետագա ռազմական բախումները եւ ուժի կիրառման փորձերը: Ուրեմն՝ հայկական կողմի օրվա առաջնային խնդիրն է ռեսուրսների կենտրոնացումը տեղեկատվական պատերազմում: Տարածաշրջանային զարգացումների այս փուլում այն այլեւս առաջնային է, որոշիչ եւ այլընտրանք չունեցող»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր