6036 դիտում
14:56 08-05-2020
Իրեն կլասիկ հռչակած քաղաքական գործիչն իրավունք չունի ԱԺ դահլիճում հայհոյանքներ հնչեցնել. Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում տեղի ունեցածը սադրանք որակեց
ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նիստերի դահլիճում տեղի ունեցածն անվանեց ընդդիմության կողմից ձեռնարկված սադրանք։
«Բնական է, որ այդ սադրանքներին պետք է չտրվել, սակայն մայիսի 8-ին Սասուն Միքայելյանին սադրելը ես համարում եմ անընդունելի, ես համարում եմ, որ իրեն կլասիկ հռչակած քաղաքական գործիչն իրավունք չունի ԱԺ դահլիճում հայհոյանքներ հնչեցնել: Ես պնդում եմ, որ դա նախապատրաստված սադրանք է, որն ունի շարունակական բնույթ: Այսինքն՝ ընտրվել է մարտավարություն, որ սկզբից իրավիճակը դահլիճում լարվում է՝ կոնկրետ Անի Սամսոնյանի ելույթներով, որտեղ օգտագործվում են այնպիսի բառեր, ինչպիսիք են «հիստերիկ» և այլն: Հետագայում սադրելով, «դու»-ով խոսում է մի մարդ, որն օրեր առաջ սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել դահլիճում: Եվ բնական է, որ երբ ամբիոնից իջնում ես ու «վրա քշում» Սասուն Միքայելյանի վրա մայիսի 8-ի օրով և փորձում ես սադրել, մարդը կարող է այդ սադրանքին չդիմանալ»,-ասաց նա։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
748 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
637 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
838 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am