211652_close_icon
views-count57724 դիտում article-date 15:43 22-09-2022

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. կցորդիչի վրայից հիդրոմուրճն ընկել, բախվել է Ford Transit-ին ու Toyota-ին, վերջիններս էլ բախվել են քարերին, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` սեպտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում Iveco մակնիշի բեռնատարի կցորդիչի վրա տեղադրված հիդրոմուրճն ընկել և վնասել է Toyot Camry և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիդրոմուրճի ընկնելու հետևանքով Ford-ն ու Toyota-ն դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին։ 

Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի թիվ 46 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, ապա վիրավորին մոտեցրել օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային։

Բժիշկները վիրավորին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» ԲԿ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն դասակի ավագ տեսուչներ Գևորգ Սիմոնյանն ու Նարեկ Իջիղուլյանը։ 

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արման Վիրաբյանի գլխավորությամբ։

Մինչ քննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում, ոստիկանության Աշտարակի բաժնից ահազանգ է ստացվել, որ դեպքը տեղի է ունեցել Կոտայքի մարզի տարածքում, ինչի համար էլ դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի և ավագ տեսուչ Աշոտ Մխիթարյանի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Կոտայքի մարզային քննչական վարչություն։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 107+
107+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր