211652_close_icon
views-count1272 դիտում article-date 15:25 22-09-2022

Կառավարությունը սահմանեց Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և կրելու կարգը

Կառավարությունն այսօրվա նիստում սահմանեց Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և կրելու կարգը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կոմիտեի ձևավորումը ամրագրված է ռազմավարական նշված փաստաթղթերով, կապահովվեն Կոմիտեի բնականոն գործունեության համար անհրաժեշտ տարրերը:

2021 թվականի հոկտեմբերի 23-ին ձևավորվել է Հակակոռուպցիոն կոմիտեն և դադարեցվել է Հատուկ քննչական ծառայության գործունեությունը: Նշվածով պայմանավորված առաջացել է Հակակոռուպցիոն կոմիտեի համազգեստի տարբերանշանների նկարագիրը և կրելու կարգը սահմանելու և Հատուկ քննչական ծառայության՝ համապատասխան իրավահարաբերությունների կարգավորմանն ուղղված իրավական ակտն ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտություն:

Նմանատիպ նյութեր