31129 դիտում
18:49 20-09-2022
Ողբերգական դեպք՝ Երևանում. Նուբարաշենում՝ Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 դպրոցի բակում, հայտնաբերվել է 31-ամյա կնոջ դի. ժամանել են բաժնի և բաժանմունքի ոստիկանապետերը, պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 17:10 –ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին և ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանի Ղևոնդ Ալիշանի անվան դպրոցի բակում դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Արմեն Գասպարյանն ու ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի պետ Կարեն Հովհաննիսյանը:
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել և տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Վարազդատ Գևորգյանը, Լաերտ Հայրապետյանը, Կոլյա Հարությունյանը:
Ոստիկաններն ու քննիչները Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 դպրոցի բակում հայյտնաբերել են Երևանի բնակիչ, 31-ամյա Լիլիթ Զ.-ի դին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ դպրոցը հիմնովին վերակառուցվում էր և աշխատանքներն արդեն ավարտվել էին ու կատարվում էին մաքրման աշխատանքներ և այսօր Լիլիթ Զ.-ն 2-րդ հարկի մաքրման աշխատանքներ է անելիս եղել, երբ վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+