50057 դիտում
17:12 01-09-2016
Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոցում հնչեց Առաջին զանգը. բակում ասեղ գցելու տեղ չկար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Գիտելիքի օրվա կապակցությամբ տոնական միջոցառումներ էին տեղի ունենում նաև Լոռու մարզում։
Ինչպես Վանաձորից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղի Ղ. Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոցի բակում ասեղ գցելու տեղ չկար. հավաքվել էին դպրոցի ողջ անձնակազմը, բարձր դասարանցիները, նրանց ծնողները, հարազատները, բարեկամներն ու մտերիմները, ովքեր դիմավորում էին առաջին դասարանցիներին։
Մինչ երեխաները կծանոթանային իրենց դասղեկներին, բակում տեղի ունեցավ տոնական միջոցառում, որի ժամանակ երեխաները իրենց ասմունքով, երգ ու պարով ներկայացան ներկաներին, որից հետո նրանց հանդիպումը տեղի ունեցավ դպրոցի այն դասարանում, որտեղ 1 տարի իրենց պետք է ուսուցանեն։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երեխաներն այնպիսի ոգևորությամբ ու գրագետ էին ներկայացնում բանաստեղծությունները, որ հիացմունք էին առաջացնում։
Վանաձորում Գիտելիքի օրվա տոնական միջոցառումնեը կշարունակվեն մինչև ուշ երեկո, իսկ այսօրվա միջոցառման գլխավոր հերոսները մինչև Վերջին զանգ կհիշեն տոնական այս օրը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 511+
511+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
20101 դիտում
22:08 26-05-2017
Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 դպրոցում հնչեց «Վերջին զանգը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1993 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)