211652_close_icon
views-count18693 դիտում article-date 20:52 19-09-2022

Արտակարգ դեպք՝ Երևանում. Volvo բեռնատարի վրայից մետաղի ծալման հաստոցը ընկել և մասամբ փակել է երթևեկելի գոտին. պարեկների օպերատիվ աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել խուսափել խցանումից.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00–ի սահմաններում Արշակունյաց–Նորագավիթ  շրջանաձև կամրջի վրա Volvo մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վրայից մետաղի ծալման հաստոցը ընկել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն երթևեկելի գոտին մասամբ փակվել է:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Նորայր Մայիլյանն ու կրտսեր պարեկ Խաչատուր Մելքոնյանը և շնորհիվ պարեկների օպերատիվ աշխատանքի՝ հնարավոր է  եղել խուսափել խցանումներից:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+

Նմանատիպ նյութեր