211652_close_icon
views-count77746 դիտում article-date 12:10 18-09-2022

Լոռու մարզում 20-ամյա ծննդկանի ու նրա պտղի մահվան փաստով դեռ դատաբժշկի եզրակացությունը չի ստացվել. ցանկացողներն էլ կարող են ընտանիքին օգնել «Կոնվերս բանկ»-ում բացված հաշվեհամարի միջոցով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ առաջիկայում  Լոռու մարզի Փամբակ գյուղի բնակիչ, 20-ամյա Մերի Գրիգորյանի մայրը՝ տիկին  Լիանա Ավետիսյանը, ունենալու է փաստաբան, ով ներգրավվելու է ողբերգական  դեպքի հետևանքով մահացած ծննդկան Մ. Գրիգորյանի մահվան փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում:

Մինչև այս պահը դեռ քննչական բաժինը չի ստացել դատաբժշկի վերջնական եզրակացությունը, որպեսզի պարզ լինի՝ ինչից են մահացել ծննդկանն ու նրա պտուղը:

Այս օրերին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը զանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր  ցանկանում են դրամական օգնություն տրամադրել Մ. Գրիգորյանի ընտանիքին:

Ցանկացողները, ովքեր կցանկանան հնարավորության սահմաններում օգնել ծննդկանի մորը՝ Լ. Ավետիսյանի ընտանիքին, կարող են փոխանցումնեը կատարել «Կոնվերս բանկի» հետևյալ հաշվեհամարներին՝

19300721838400 AMD
19300684571601 USD
 19300132962558 RUB


Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից տեղեկացել ենք, որ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 187 հոդվածի 2-րդ մասի (բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որի հետևանքով առաջացել է մարդու մահ) հատկանիշով։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, քրեական վարույթ էր նախաձեռնվել քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարեն Պոտոսյանի որոշմամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննչական բաժին էին հրավիրվելու «Վանաձոր» բժշկական կենտրոնի այն բժիշկները, որոնք կասկածվում էին Լոռու մարզի Փամբակ գյուղի բնակիչ՝ 20-ամյա  Մերի Գրիգորյանի մահվան մեջ։ 

Քննիչի որոշմամբ նշանակվել էր նաև դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր