211652_close_icon
views-count46703 դիտում article-date 18:47 20-11-2023

Արտակարգ դեպք՝ Գյումրիում. «Կոնվերս բանկ»-ի հարևանությամբ հրդեհ է բռնկվել Chevrolet Volt-ում. ժամանել են հրշեջներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում՝ «Կոնվերս բանկ»-ի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Գյումրու թիվ 53 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Chevrolet Volt մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում և մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: 

Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Շիրակի մարզային վարչության հերթապահ խումբը:

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր