140267 դիտում
20:54 15-02-2018
27-ամյա ծննդկանի մահացած պտղի համար հարազատները մեղադրում են Գավառի հիվանդանոցի բժիշկներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ փետրվարի 14-ին, Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակչուհի, ծննդկան, 27-ամյա Տաթևիկ Բադալյանին Գավառի բժշկական կենտրոնից ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն:
Գավառի հիվանդանոցում Տաթևիկի հարազատներին բժիշկները հայտնել են, որ պտուղը մահացած է, կատարել են 2 վիրահատություն, ինչից հետո հարազատները, տեսնելով, որ Տաթևիկի վիճակը չի կայունանում, պնդել են, որպեսզի նրան տեղափոխեն Երևանի հիվանդանոցներից մեկը՝ 3-րդ ավելի բարդ վիրահատությունը կատարելու նպատակով, քանի որ հարազատները վստահ էին, որ այդ վիրահատւթյան արդյունքում հնարավոր կլինի փրկել 27-ամյա աղջկա կյանքը:
Ասյօր՝ փետրվարի 15-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Տաթևիկի հարազատներից Վահրամ Խաչատրյանը ասում էր.
-Տաթևիկը բոլոր կոնսուլտացիաներին ներկայացել է, Գավառի հիվանդանոցում միշտ ասել են, որ վիճակը լավ է, անհանգստանալու խնդիր չկա, սակայն փետրվարի 12-ին, երբ գնացել է հերթական կոնսուլտացիայի, աղջկա ճնշումը եղել է 180 աստիճան, ու Հիպոկրատին երդում տված Գավառի վայ բժիշկները չեն բարեհաճել վերահսկողության տակ վերցնել Տաթևիկին, այլ ասել են ՝ գնա, ամեն ինչ լավ է:
Արդեն հաջորդ օրը երեկոյան զգացինք, որ նրա վիճակը լավ չի, շտապ հասցրեցինք Գավառի հիվանդանոց, որտեղ մեզ հայտնեցին, որ հիվանդանոցում միայն հերթապահ բժիշկն է, եթե ուզում եք Տաթևիկին բժշկական օգնություն ցուցաբերենք, մի ձև գնացեք բժիշկներին տներից բերեք: Մենք էլ մեր մեքենայով բժիշկներին տներից տեղափոխեցինք հիվանդանոց:
Կեսգիշերից մինչև 02:30-ն ընկած ժամանակահատվածում բժիշկներին տեղափոխեցինք հիվանդանոց ու դրանից հետո նրանց կողմից կատարվել է վիրահատություն:
Արդեն ժամեր անց, երբ հասկացանք, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, ասեցինք, որ բրիգադ կանչեն, Տաթևիկին Երևան տեղափոխելու համար, սակայն չթողեցին, ասացին որ հիվանդի վիճակը վատ է, հնարավոր չէ տեղափոխել:
Գավառի հիվանդանոցում վիրահատությունը ավարտեցին ու ասեցին, որ Տաթևիկի արգանդը պետք է հեռացվի, ասացին նաև արյուն է պետք, այս ու այն կողմ ընկած արյուն էինք ճարում, երբ վերադարձանք հիվանդանոց, մեզ ասեցին, որ պտուղը մահացած է, մենք էլ ստիպված մեր Տաթևիկի կյանքով մտահոգված, քանի որ Գավառի հիվանդանոցում նրա կյանքը թելից էր կախված, տեղափոխեցինք Երևան՝ Էրեբունի բժշկական կենտրոն:
Այստեղ բժիշկները բարդ վիրահատության են ենթարկել Տաթևիկին ու վստահ ենք, որ գոնե այստեղի բժիշկների շնորհիվ Տաթևիկի կյանքը հնարավոր եղավ փրկել:
Ցավոք, Տաթևիկը Գավառի բժիշկների անմարդկային, բժշկին ոչ վայել պահվածքի պատճառով նա էլ չի կարողանա մայրանալ:
Օգտվելով առիթից, պահանջում ենք իրավապահ մարմիններից հետաքննություն սկսեն Գավառի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու փաստով:
[b]27-ամյա ծննդկան Տաթևիկ Բադալյանն է[/b]
[img]http://st0.shamshyan.com/editor/0286556001518713786595861.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+