211652_close_icon
views-count6071 դիտում article-date 23:26 16-09-2022

Նա իր մի ելույթով ՀՀ-ն բերեց քաղաքացիական պատերազմի շեմին, այդ գիշեր հրաշքով փրկվեցինք․ «Ա1+». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Aravot.am-ը գրում է. «Թեև ադրբեջանցիք որոշակի հաջողության են հասել իրենց դիրքերն առաջ տանելու առումով, զինադադարի գլխավոր պատճառն այն էր, որ մեր բանակը կռվել է և որոշակի հարվածներ է հասցրել։

Ադրբեջանի վրա դա գին է նստել։ Ադրբեջանը կկանգնի միայն մի դեպքում, եթե իմանա, որ լուջ հարվածների է ենթարկվելու»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Հայաստանի վրա Ադրբեջանի վերջին ագրեսիային։

ՀԱԿ փոխնախագահն ասում է․ պետք է հնարավորինս ծանրացնել Ադրբեջանի ագրեսիայի գինը, որպեսզի նա մտածի, արժի՞ հարձակվել, թե ոչ։ Ինչ վերաբերում է հարձակմանը, ասում է դա լուրջ հարված էր Հայաստանի համար, քանի որ մենք կորցրեցինք բազմաթիվ կյանքեր։ Դա հարված էր նաև տնտեսությանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր