1932 դիտում
09:54 07-03-2014
Սյունիքը կրկին պատերազմի շեմին է․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է․ «Սյունիքը նորից պատերազմի շեմին է. նախկին մարզպետ Լիսկան, որոշ տեղեկություններով, արդեն իսկ դիվերսիոն գործողություններ է իրականացնում մարզում, և մեծ է հավանականությունը, որ նա նորից «կկրակի»։
Հունիսին Գորիս քաղաքում քաղաքապետի ընտրություններ են, «գծերից ընկած» Սուրեն Խաչատրյանը որոշել է կրկին գլուխ բարձրացնել և, մարզային խոսքուզրույցի համաձայն, հիմիկվանից զբաղված է յուրային քաղաքապետացուի ընտրության հարցերով։ Նա փորձում է նորից վերականգնել իր նախկին ազդեցությունը։
Ըստ ամենայնի՝ նույն նպատակով են նաև Լիսկայի այցելություններն ու հանդիպումները իշխանության գալու հավանական շանսեր ունեցող ուժերի և անհատների հետ։
Նախկին մարզպետը բոլորովին վերջերս՝ փետրվար ամսին, հանդիպել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, չի բացառվում, որ վերջինին փորձում է իրեն համախոհ դարձնել՝ ներքաշելով Գորիսում պատերազմական թոհուբոհի մեջ։ Սրանով է թերևս պայմանավորված այն հանգամանքը, որ, չնայած մինչև հունիս դեռ բավական ժամանակ կա, բայց արդեն իսկ աշխուժություն է նկատվում»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
649 դիտում
18:37 22-11-2024
Բրազիլիան հետաքրքրված է տեխնլոգիական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ
604 դիտում
18:25 22-11-2024
Նարեկ Մկրտչյանը աշխատանքային այցով կմեկնի Լոնդոն