Բախտը բերեց. ավտովթարի հետևանքով մոտոցիկլավարը հրաշքով է խուսափում բախումից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ըստ ստորև բերված տեսանյութի` հայտնի է աշխարհում ամենահաջողակ մոտոցիկլավարը:
ՌԴ Ռոստով-Տագանրոգ մայրուղու 35-րդ կմ հատվածում ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով Toyota Avensis-ի 40-ամյա վարորդը կորցնելով ղեկի կառավարումը` դուրս է եկել հանդիպակաց գոտի և ուժգին բախվել Nissan X-Trail ամենագնացին:
Այդ պահին ամենագնացի հետևից ընթացող մոտոցիկլետը հրաշքով անցել է 2 մեքենաների արանքով և շարունակել ճանապարհը:
Վթարի հետևանքով Nissan X-Trail-ի 57-ամյա կին ուղևորը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է:
Ներկայացնում ենք տեսանյութը: