58416 դիտում
18:30 15-09-2022
Դանակահարություն՝ Սևանում գործող «Արևիկ» ռեստորանային համալիրում. բժիշկները պայքարում են թամադայի կյանքի համար. դանակահարողը Վանաձորի բանտի աշխատակից է
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 00:30–ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը, ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանն ու նույն վարչության Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանը:
Բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ հաղորդում և բացատրություն տալու:
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Սևանի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ, 24-ամյա Արարատ Ղ.-ն է:
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները ՝ բաժնի պետ Ս. Ջանիկյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ, հսկայածավալ աշխատանքների արդյունքում ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ապա քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ 1 օր առաջ՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 23:30–ի սահմաններում Սևանա լճի ափին գտնվող «Արևիկ» ռեստորանային համալիրի սրահում կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 29-ամյա Վահագն Մ.-ն իր հետ նախապես վերցրած խոհանոցային դանակով հարվածել է Արարատ Ղ.-ին:
Սևանի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Վահագն Մ.-ն ներկայանում է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են Սևանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Արարատ Ղ.-ն թամադա է, իսկ նրան դանակահարած Վահագն Մ.-ն ծառայում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: