211652_close_icon
views-count61660 դիտում article-date 14:39 13-09-2022

Խոշոր ավտովթար՝ Վայոց Ձորի մարզում. Mitsubishi-ն, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է ձորակում, 4 վիրավորներից մեկը Թալինի քաղաքապետի տեղակալն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 28-ամյա Միհրան Ասատրյանը, իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 94 կմ հատվածում կորցնլով մեքենայի կառավարումը, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արագածոտնի մարզի բնակիչներ՝ 27-ամյա Հայկ Հովհաննիսյանը, 39-ամյա Գևորգ Մարգարյանը, 30-ամյա Սևակ Սիմոնյանը և վարորդ Մ. Ասատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» ԲԿ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղացաքիները, և օպերատիվ են գործել Եղեգնաձորի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխեը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է  Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աթուր Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Գ. Մարգարյանը Թալինի համայնքապետի տեղակալն է, իսկ Հ. Հովհաննիսյանը աշխատում է Թալինի համայնքապետարանում։

*****
18:00

Քիչ առաջ ֆոտոլրագրողը  հայտնեց, որ հիվանդանոց  տեղափոխված վիրավորներից  Մ. Ասատրյանը, գիտակցության չգալով, մահացել է: Նրան Երևանի հիվանդանոցներից մեկն էին տեղափոխել սանավիացիայով՝ ծայրահեղ ծանր վիճակում:

Նա Թալինում հայտնի էր իր դրական կողմերով, Արցախյան  44-օրյա պատերազմի մասնակիցներից  է եղել: Այսօր էլ, լսելով, որ ադրբեջանական զորքերը հարձակվել են Սյունիքի և Ջերմուկի ուղղությամբ, իր ընկերների հետ կամավորական սկզբունքով մեկնում էին սահման՝ կանգնելու զինվորի կողքին, ինչպես որ կանգնել էր 44 –օրյա պատերազմի ժամանակ:


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր