62524 դիտում
14:39 13-09-2022
Խոշոր ավտովթար՝ Վայոց Ձորի մարզում. Mitsubishi-ն, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է ձորակում, 4 վիրավորներից մեկը Թալինի քաղաքապետի տեղակալն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 28-ամյա Միհրան Ասատրյանը, իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 94 կմ հատվածում կորցնլով մեքենայի կառավարումը, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արագածոտնի մարզի բնակիչներ՝ 27-ամյա Հայկ Հովհաննիսյանը, 39-ամյա Գևորգ Մարգարյանը, 30-ամյա Սևակ Սիմոնյանը և վարորդ Մ. Ասատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» ԲԿ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղացաքիները, և օպերատիվ են գործել Եղեգնաձորի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխեը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աթուր Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Գ. Մարգարյանը Թալինի համայնքապետի տեղակալն է, իսկ Հ. Հովհաննիսյանը աշխատում է Թալինի համայնքապետարանում։
*****
18:00
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ հիվանդանոց տեղափոխված վիրավորներից Մ. Ասատրյանը, գիտակցության չգալով, մահացել է: Նրան Երևանի հիվանդանոցներից մեկն էին տեղափոխել սանավիացիայով՝ ծայրահեղ ծանր վիճակում:
Նա Թալինում հայտնի էր իր դրական կողմերով, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցներից է եղել: Այսօր էլ, լսելով, որ ադրբեջանական զորքերը հարձակվել են Սյունիքի և Ջերմուկի ուղղությամբ, իր ընկերների հետ կամավորական սկզբունքով մեկնում էին սահման՝ կանգնելու զինվորի կողքին, ինչպես որ կանգնել էր 44 –օրյա պատերազմի ժամանակ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+