211652_close_icon
views-count8972 դիտում article-date 22:08 12-09-2022

Վրաերթ՝ Երևանում. 35–ամյա վարորդը Սայաթ-Նովայի պողոտայում վրաերթի է ենթարկել անչափահաս տղայի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երաևնում: Ժամը 18:40–ի սահմաններում Երևանի բնակիչ, 35-ամյա Վլադիմիր Ա.-ն իր վարած Lexus  GS 350 մակնիշի ավտոմեքենայով Սայաթ-Նովա պողոտայում՝ հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել անչափահաս տղայի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին, ովքեր երեխային նախ առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ  գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝  գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Ռոման Ալոյանն ու Նարեկ Սաֆարյանը:

Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Հ. Պետրոսյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր