36523 դիտում
21:24 21-11-2021
Վրաերթ Երևանում. 26-ամյա վարորդը Toyota-ով Մյասնիկյան պողոտայում վրաերթի է ենթարկել 27-ամյա հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. օպերատիվ են գործել բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 06:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 26-ամյա Վաղինակ Պետրոսյանը՝ իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով, Մյասնիկյան պողոտա 55 տան դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն, 27-ամյա Եվգենի Կոլուշնիին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 Համալսարանական հիվանդանոց:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Նիկիտա Ավետիսյանի և պարեկներ Սևակ Առաքելյանի, Ժակ Մանվելյանի գլխավորությամբ:
Վրաերթի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ:
Տեղում պարեկներ Տիգրան Ասատրյանն ու Ժորա Հակոբյանը վարորդին ուղեկցել են հիվանդանոց՝ պարզելու նրա սթափության աստիճանը, որտեղ պարզվել է, որ վարորդը եղել է սթափ:
Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+