211652_close_icon
views-count13003 դիտում article-date 22:45 10-09-2022

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում․ բախվել են VAZ 21703-ն ու ՌԴ համարանիշներով Volkswagen-ը․ վերջինս գլխիվայր հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկը ՌԴ քաղաքացի է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են ՌԴ քաղաքացի 33-ամյա Անտոն Նիկոլաևիչի վարած Volkswagen մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 46-ամյա Կարեն Հարությունյանի վարած VAZ 21703 մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։ Իսկ Ա․ Նիկոլաևիչն ու Կ․ Հարությունյանի ուղևոր՝ Տավուշի մարզի բնակիչ 23-ամյա Լիաննա Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափովել են «Իջևան» բժշկական կենտրոն։ 

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Իսախանյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Իջևանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Թելոյանի գլխավորությամբ։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր