211652_close_icon
views-count51202 դիտում article-date 19:35 10-09-2022

Արագածոտնի մարզի Արագած գուղի համանուն հյուրանոցային համալիրի բակում տեղի ունեցավ ավանդական «Կարտոֆիլի փառատոնը»․ ներկա էին հանրապետության մարզերից, Ռուսաստանի Դաշնությունից և Եվրոպական մի շարք երկրներից ժամանած հյուրեր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այն որ՝ Արագածոտնի մարզի Արագած գյուղը հայտնի է իր ավանդույթներով, ավանդական նիստ ու կացով՝ գաղտնիք չէ։ 

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, հերթական միջոցառումը տեղի ունեցավ Արագած գյուղում։ «Արագած» հյուրանոցային համալիրի բակում կայացավ ամենամյա «Կարտոֆիլի փառատոնը»։

Ներկա էին ոչ միայն գյուղի ու Արագածտոնի մարզի բնակիչներ, այլ նաև հանրապետության մարզերից, Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Նիդերլանդներից ժամանած հյուրեր ու զբոսաշրջիկներ։

Փառատոնի բացումն ազդարարելուց հետո մասնակիցները ներկաներին և հյուրերին ներկայացան կարտոֆիլով պատրաստված տարբեր  ուտեստներով։ Իսկ ընթացքում Արագածի դպրոցի սաները ներկայացան իրենց երգ ու պարով։ 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1163+
1163+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր