211652_close_icon
views-count37399 դիտում article-date 19:44 09-03-2020

«Արագած» հյուրանոցային համալիրի անվտանգության աշխատակիցը ձնագնացով օգնության է հասել Արագած լեռան մոտ անօգնական վիճակում գտնվող օտարերկրյա 5 զբոսաշրջիկներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արագած գյուղում գործող «Արագած» հյուրանոցային համալիր ահազանգ է ստացվել օտարերկրացի զբոսաշրջիկների կողմից, ովքեր խնդրել են, որպեսզի նշված հյուրանոցի աշխատակիցները օգնության ձեռք մեկնեն իրենց՝ հայտնելով, որ իրենք անօգնական վիճակում գտնվում են Արագած լեռան հարավային գոտու մատույցներում: Օտարերկրացի զբոսաշրջիկների ահազանգին օպերատիվորեն արձագանքել են հյուրանոցային համալիրի աշխատակիցները և համալիրի անվտանգության հարցերով պատասխանատու Գառնիկ Բեյբությանը իր ձնագնացով մոտ 10 կմ մեկնել է զբոսաշրջիկների մատնանշած վայր: Արդեն տեղում պարզվել է, որ նրանք 5 հոգի են, որոնցից մեկը ոտքի մասում վնասվածք է ստացել: Գ. Բեյբությանը ձնագնացին կապած հատուկ հարմարանքով տեղափոխել է վիրավորին, իսկ մնացածին էլ դահուկներով: Արդեն Արագած գյուղի սկզբնամասում նրան դիմավորել են օպերատիվորեն ժամանած Ապարանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր էլ վիրավորին տեղափոխել են հիվանդանոց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ օտարերկրյա զբոսաշրջիկները Իտալիայի քաղաքացիներ են, ովքեր լավ իմացել են, որ նշված հյուրանոցային համալիրում կա ձնագնաց ու հույսով ահազանգել են ճիշտ վայր: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր