1498 դիտում
11:50 09-09-2022
«Սթարմուս» փառատոնի շրջանակներում միջոցառումները շարունակվում են
Երևանում շարունակվում է «Սթարմուս VI» միջազգային փառատոնի շրջանակում անցկացող միջոցառումների շարքը։ Սեպտեմբերի 8-ին՝ փառատոնի 4-րդ օրը, մեկնարկել է մի շարք ուսումնական հաստատություններում դասախոսությունների ամբողջ փնջով։
«Սթարմուս» փառատոնի շրջանակում Հայաստան ժամանած ականավոր գիտանականները դասախություններով են հանդես եկել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, Ռուս-հայկական համասլարանում, Հայաստանի ամերիկյան համալսարանում, Երևանի Հայբուսակ Համալսարանում, Շիրակացի ճեմարանում, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում, «Այբ» դպրոցում, Երևանի Կոմիտասի անվան Կոնսերվատորիայում։
Փառատոնի հիմանական ծրագրի շրաջանակում Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի են ունեցել նաև երկու կոնֆերանսներ և պանելային քննարկումներ։
Իսկ երեկոյան էլ Ազատության հրապարակում մեկնարկել է Սթարմուս գիտության ճամբարը։ Այն եզակի հնավորություն է ընձեռելու երեխաներին, պատանիներին և պարզապես գիտությամբ հետաքրքրվողներին մոտիկից ծանոթանալու գիտության տարբեր ճյուղերի վերջին նվաճումներին։ «Սթարմուս» փառատոնի շրջանակներում մեկնարկած «Գիտության ճամբարը» Ազատության հրապարակում կշարունակվի մինչև սեպտեմբերի 11-ը։
Երևանի Անգլիական այգում տեղակայված «Պլանետարումը» նույնպես սեպտեմբերի 8-11-ը՝ ժամը 20:00-23:00, Սթարմուս գիտության ճամբարի շրջանակներում ցուցադրումները կկազմակերպի լրիվ անվճար։

Նմանատիպ նյութեր
574 դիտում
17:16 09-09-2022
Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ ««Սթարմուս» 6-րդ միջազգային փառատոնը Երևանում» թեմայով
7739 դիտում
22:56 13-06-2017
«Արտ Ֆեստ 2017» երիտասարդական միջազգային փառատոնի միջոցառումները շարունակվում են
512 դիտում
16:41 22-04-2020
Չեղարկվել են «Նիպպոն» մշակութային փառատոնի միջոցառումները
Այս բաժնից
1591 դիտում
19:36 16-03-2024
Ըստ հարցումների՝ «Եվրատեսիլ-2024»-ում հաղթելու է Խորվաթիան. Հայաստանը տասնյակի մեջ չի մտնում