211652_close_icon
views-count577 դիտում article-date 17:16 09-09-2022

Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ ««Սթարմուս» 6-րդ միջազգային փառատոնը Երևանում» թեմայով

2022 թվականի սեպտեմբերի 9-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշով գեղաթերթիկ ««Սթարմուս» 6-րդ միջազգային փառատոնը Երևանում» թեմայով:

Մեկ նամականիշով գեղաթերթիկի մարումը իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Պրոֆեսոր, Սթարմուս փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանը, ՀայՓոստ ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը,  Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

500 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» միջազգային փառատոնի լոգոտիպը, իսկ գեղաթերթիկի աջ հատվածում պատկերված է Մարս մոլորակը:

Գեղաթերթիկի ներքևի հատվածում տեղադրված է «ՍԹԱՐՄՈՒՍ VI Հայաստան, Միջազգային
փառատոն» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Թողարկման օրը` 09 սեպտեմբերի 2022թ.
Դիզայնը՝ “STARMUS”-ի
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Նամականիշի չափսերը` 40,0 x 30,0 մմ
Գեղաթերթիկի չափսերը` 80,0 x 55,0 մմ
Տպաքանակը՝ 10 000 հ.

Նմանատիպ նյութեր