211652_close_icon
views-count515 դիտում article-date 16:41 22-04-2020

Չեղարկվել են «Նիպպոն» մշակութային փառատոնի միջոցառումները

<< Տոկիո- 2020 >> -ի կազմկոմիտեն որոշել է չեղարկել ընթացիկ տարվա համար նախատեսված << Նիպպոն >> մշակութային փառատոնի միջոցառումները։ Դա պայմանավորված է աշխարհում տարածված վարակի հետ։ Փառատոնի գլխավոր նպատակն է մարզասերներին պատմել ճապոնական սովորույթների և ավանդույթների մասին, ինչպես նաև ցույց տալ երկրի մշակութային բազմազանությունը: Միջոցառումները կազմակերպել են մարզային իշխանությունները, մարզական ակումբները և արվեստի խմբերը: Կարևոր իրադարձությունը դասական օպերայի և ճապոնական << Կաբուկի >> թատրոնի ներկայացումն էր լինելու։ Ցուցադրումը պետք է անցկացվեր ապրիլի 18-ին։ Չեղյալ են հայտարարվել նաև մշակութային բոլոր բեմադրությունները։ Կազմակերպիչները նախատեսել են այդ միջոցառումներն անցկացնել հաջորդ տարի։

Նմանատիպ նյութեր