211652_close_icon
views-count7742 դիտում article-date 22:56 13-06-2017

«Արտ Ֆեստ 2017» երիտասարդական միջազգային փառատոնի միջոցառումները շարունակվում են

«Արտ Ֆեստ 2017» երիտասարդական միջազգային փառատոնի միջոցառումները շարունակվում են: Արդեն ավարտվել են երգարվեստի լսումները, կինոդիտումները, կազմակերպվել են վարպետության դասեր, իսկ վաղը հերթը կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի ցուցահանդեսինն է: Փառատոնին ներկայացված աշխատանքները կցուցադրվեն Հայաստանի նկարիչների միությունում: Ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 14-ին՝ ժամը 16:00-ին, Հայաստանի նկարիչների միությունում (3-րդ հարկ): Ներկա կլինեն փառատոնի ժյուրիի անդամներ՝ Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, ՀՀ վաստակավոր նկարիչ Դավիթ Մինասյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, լուսանկարիչ Սամվել Սևադան, ՀՀ վաստակավոր նկարիչ Աշոտ Համբարձումյանը, հայտնի այլ արվեստագետներ և արտասահմանյան հյուրեր:

Նմանատիպ նյութեր