994 դիտում
10:47 09-09-2022
Փոխվարչապետ Մաթևոսյանը մարզպետներին հանձնարարել է մշտադիտարկել բյուջեի միջոցներով համայնքներում իրականացվող ծրագրերը
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ սեպտեմբերի ութին տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու մարզպետները։
Փոխվարչապետի գրասենյակը հայտնում է, որ օրակարգային հարցերի շարքում եղել է մարզերում ընթացող ինչպես սուբվենցիոն, այնպես էլ պետական բյուջեի միջոցներով համայնքներում իրականացվող ծրագրերը ստուգայցերի միջոցով մշտադիտարկելու հարցը։ Այդ համատեքստում փոխվարչապետը հանձնարարել է հատկապես ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել «300 դպրոց-500 մանկապարտեզ» կապիտալ բնույթի մեծածավալ նախաձեռնության շրջանակում իրականացվող աշխատանքները և ընթացքում անդրադառնալ արձանագրված թերությունների շտկմանը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև մարզերի համայնքների բյուջեների եկամուտների հավաքագրմանը, ինչպես նաև գյուղատնտեսական սեզոնի ընթացքում հատկապես մթերումների հետ կապված խնդիրների լուծմանը վերաբերող մի շարք հարցեր։
Համբարձում Մաթևոսյանն անդրադարձել է նաև սեպտեմբերի 25-ին Հայաստանի 18 համայնքներում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և մարզպետներին հանձնարարել պատշաճ իրականացնել օրենքով վերապահված իրենց լիազորությունները։

Նմանատիպ նյութեր
1109 դիտում
13:32 25-02-2022
Փոխվարչապետ Մաթևոսյանը ՀԱՀ նախագահի հետ քննարկել է մարզերի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերը
4695 դիտում
10:42 08-12-2020
Ինչ է հանձնարարել Փաշինյանը մարզպետներին. «Փաստ»
983 դիտում
22:50 10-12-2021
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Հայաստանում կանաչ էներգիայի ապագայի վերաբերյալ համաժողովին
Այս բաժնից
385 դիտում
18:10 16-05-2024
ՍԴ նախագահն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավարին
385 դիտում
17:38 16-05-2024
Փաշինյանն ու ԵՄ առևտրի գծով հանձնակատարը անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին