211652_close_icon
views-count1346 դիտում article-date 13:32 25-02-2022

Փոխվարչապետ Մաթևոսյանը ՀԱՀ նախագահի հետ քննարկել է մարզերի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսին:

Փողվարչապետի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում դոկտոր Մարկիդեսը ներկայացրել է Համալսարանի առաքելությունն ու ընթացիկ ծրագրերը՝ Հայաստանի կայուն զարգացման հեռանկարի վերաբերյալ Կառավարության առաջնահերթություններին համապատասխանեցնելու նպատակով։ Նախաձեռնությունները վերաբերել են արհեստական բանականության, Հայաստանի համայնքների կարողությունների զարգացման, առաջնորդության ու կառավարման, ինչպես նաև նորարության ոլորտներին։

Փոխվարչապետ Մաթևոսյանը կարևորել է  Համալսարանում գործող «Մանուկյան Սիմոն» և «Քաղաքականության մշակման և հետազոտության» հիմնադրամների գործունեությունը, որն ուղղված է պետության կարիքներից բխող թեմաներով հետազոտությունների իրականացմանը՝ ՀՀ-ում փաստահենք քաղաքականությունների մշակման գործընթացին նպաստելու նպատակով։    

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի՝ մարզպետարանների հետ համագործակցելու նախաձեռնությունը՝ վերջիններիս կողմից նախանշված մարտահրավերների ուղղությամբ լուծումներ մշակելու, ինչպես նաև մարզերում կարողությունների զարգացման ծրագրեր իրականացնելու վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր