211652_close_icon
views-count16848 դիտում article-date 18:47 09-09-2022

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենը հերթական անգամ ապացուցեց, որ ինքը գործի մարդ է, այլ ոչ թե ճառ ասող. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, հերթական անգամ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի կարգադրությամբ՝  ՀՈԱԿ-ի աշխատակիցները հատուկ տեխնիկայով ու սարքավորումներով այցելել են Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան փողոց, որտեղ արդեն մեկ տարուց ավելի է, անընդհատ դարն ապրած ջրախողովակների վնասվելու պատճառով ոռոգման ջուրը ողողում է ողջ փողոցը:

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատակիցները հերթական անգամ մի քանի ժամ տանջվելով, խնդիրը վերացրեցին, սակայն դա ժամանակավոր է:

Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից,  տնօրեն Ա. Բեգոյանի խոսքով՝ խողովակաշարը փտած, մաշված վիճակում է, պարբերաբար վթարվում է ծանր ավտոմեքենաների երթևեկության հետևանքով և անընդհատ վերանորոգվում:

Երևանի քաղաքապետարանի ծրագրով՝ այն կփոխվի 2023 թվականին: ՀՈԱԿ-ն, ինչպես նախորդ անգամ, այսօր էլ կվերանորոգի խողովակաշարը՝ արձանագրելով ջրի կանգ: ​
 
Ըստ Ա. Բեգոյանի՝ Արաբկիր վարչական շրջանում խողովակները հիմանակնում փտած են, դրանք հերթականությամբ փոխարինվում են նորերով՝ ինչպես Արամ Խաչատրյան փողոցի ջրագիծը:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը,  հունիսի 22-ին կարծես թե վերջապես լուծվել էր Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան փողոցի բազմաբնակարանային շենքերի բնակիչների, մանկապարտեզի աշխատակիցների, սաների, նրանց ծնողների, ՀՀ գլխավոր դատախաության, Զինվորական դատախազության ծառայողների արդարացիորեն բարձրացրած  խնդիրը:

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի կարգադրությամբ՝ Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն  Բեգոյանի գլխավորությամբ, հայտնաբերվել էր «չարաբաստիկ»  այն վթարված ջրախողովակը, որը 2  ամիս էր, Արբակիրի թաղապետարանի աշխատակիցները փնտրում, բայց չէին գտնում:

«Կանաչապատման» աշխատակիցները ոչ միայն կարճ ժամանակում հայտնաբերել էին թերությունը, այլև 1 ժամ պահանջվեց իրենց գործին գիտակ մասնագետներին, ովքեր վերացրել էին թերությունը:

Աշխատանքներին ներկա էր նաև Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալը: 

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր