211652_close_icon
views-count329 դիտում article-date 12:03 08-09-2022

ԲՏԱ նախարարն ու «Սատլանտիս»-ի ներկայացուցիչներն անդրադարձել են ՀՀ առաջին արբանյակի թեստավորման գործընթացին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հանդիպել է «Սատլանտիս» ընկերության ներկայացուցիչների հետ, ովքեր Հայաստան են ժամանել՝ մասնակցելու STARMUS VI գիտության և արվեստի փառատոնին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ընկերության զարգացման երկարաժամկետ հեռանկարները, ՀՀ-ում տիեզերական բնագավառի կարողությունների զարգացման համատեքստում համագործակցության տարբեր ձևաչափերը և նոր հնարավորությունները:

Անդրադարձ է եղել նաև ՀՀ առաջին արբանյակի թեստավորման գործընթացին, ներկայացվել են մանրամասներ:

Հանդիպմանը ներկա է եղել «Սատլանտիս Միկրոսաթս» ընկերության խորհրդի նախագահ Ժան Ժակ Դողդենը, ով երկար տարիներ աշխատել է որպես Եվրոպական տիեզերական գործակալության տնօրեն: Նա կիսվել է իր հարուստ փորձով, մասնավորապես` տիեզերական բնագավառի զարգացման հիմնական ուղղություններին առչվող հարցերի վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր