1156 դիտում
15:47 07-09-2022
Վարչապետը հուսով է, որ ՌԴ-ի աջակցությամբ կկարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի նիստի ժամանակ ունեցած ելույթում անդրադարձավ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին:
« Գիտեք, որ մեզ մոտ սկսվել է Թուրքիայի հետ երկխոսությունը: Մենք հուսով ենք, որ Ռուսաստանի աջակցությամբ կկարգավորենք հարաբերությունները»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը իր ելույթում նաև խոսեց հայ-ադրբեջանական բանակցությունների մասին, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մասին:
«Մենք ինտենսիվ շփումների մեջ ենք Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված: Այդ կոնտեքստում նույնպես ակնկալում ենք Ռուսաստանի Դաշնության աջակցությունը ոչ միայն որպես Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակից. Ռուսաստանի Դաշնությունը շատ մոտ գործընկեր է Ադրբեջանի համար, ինչը ևս ստեղծում է հնարավորություններ: Ես ուզում եմ ընդգծել Ռուսաստանի Դաշնության կարևոր դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր»,- ասաց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր
1859 դիտում
14:43 03-04-2014
Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները շուտով կկարգավորվեն. Դավութօղլու
2694 դիտում
21:49 25-11-2019
Անտուան Գրիզման. Իմ հարաբերությունները Մեսիի հետ կկարգավորվեն
Այս բաժնից
820 դիտում
23:11 31-01-2025
Ադրբեջանական SOCAR-ը դարձել է իսրայելական խոշոր գազային հանքավայրերից մեկի բաժնետեր
925 դիտում
20:30 31-01-2025
ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը
646 դիտում
18:15 31-01-2025
Սիրիայի անցումային նախագահը կմեկնի Թուրքիա