Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները շուտով կկարգավորվեն. Դավութօղլու
Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները շատ շուտով կկարգավորվեն: Դա կարող է տեղի ունենալ առաջիկա «օրերի, շաբաթների կամ ամիսների ընթացքում»: Այս մասին «Call Israel» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
Նրա խոսքով՝ երկու երկրները ընդհանուր հայտարարի են եկել «Մարմարա» նավի միջադեպի հետ կապված թուրքական կողմից տրվելիք փոխհատուցման գումարի շուրջ:
Դավութօղլուն հավելել է, որ Անկարայի և Երուսաղեմի մտերմացումը նպաստելու է պաղեստինցիներին ցուցաբերվող օգնության հարցում մեծ առաջընթացին: Չի բացառվում, որ խոսքը գնում է Գազայի հատվածի շրջափակումը մեղմելու կամ ընդհանրապես վերացնելու մասին: