Թուրքիայի արտգործնախարարի «խորը համոզմամբ»՝ հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն Արցախը Ադրբեջանին հանձնելով
                        Թուրքիայի արտգործնախարար Մևլեթ Չավուշօղլուն հայ-թուրքական սահմանը բացելու համար նախկինում հնչեցրած  նախապայմանն է նշել՝ «լուծել ղարաբաղյան հակամարտությունը՝ Ադրբեջանին հանձնելով Լեռնային Ղարաբաղը»: 
Թուրքական Sabah թերթին տված հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարարը ասել է, թե ԼՂՀ-ն Ադրբեջանին հանձնելով՝ Հարավային Կովկասում խաղաղություն կհաստատվի: 
«Մինչ օրս Հայաստանը որևէ քայլ չի արել հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ»,-ասել է նա:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

