2562 դիտում
09:45 07-09-2022
Ուկրաինայում Ռուսաստանի ձախողման դեպքում Պեկինը կվերանայի Մոսկվայի հետ հարաբերությունները․ «Ամերիկայի ձայն»
Ռուսաստանում այս ամիս անցկացվում են «Վոստոկ 22» անվանումը կրող զորավարժությունները, որին մասնակցում է 15 երկիր: Զորախաղերին Չինաստանը Ռուսաստանի պատվավոր հյուրն է։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Չնայած այն հանգամանքին, որ Չինաստանը և Ռուսաստանը դեռևս չունեն պաշտոնական ռազմական դաշինք, երկու երկրների միջեւ առկա են խորացող ռազմական կապերը: Այս մասին է ասված Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի զեկույցում:
Զենքի վաճառքը նույնպես հարաբերությունների կարևոր մասն է, բայց կան դժվարություններ, ասում է Բոնի Լինը: Վերջինս զեկույցի հեղինակներից է:
Նրա խոսքերով, «Չինաստանն իր սպառազինության ընդհանուր ծավալի մոտ 70 տոկոսը ներկրում է Ռուսաստանից։ Սակայն 2000-ականների կեսերին Չինաստանը սկսեց ավելի շատ կենտրոնանալ իր զենքի ներքին արտադրության վրա, ուստի այսօր ավելի քիչ է կախված Ռուսաստանից: Մյուս կողմից Ռուսաստանին մտահոգում է չինական կողմից իր տեխնոլոգիայի գողության փաստը»:
Սակայն Չինաստանը լուռ կերպով աջակցում է Ուրկաինայում Ռուսաստանի ներխուժմանը: Ինչպես Բոնի Լին է ասում, «Պեկինը մեծ նմանություն է տեսնում Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի հարաբերություններում առկա խնդիրների եւ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում առկա իր խնդիրների միջեւ»:
Դրա արդյունքում, ինչպես զեկույցում է նշվում, ուկրաինական հակամարտությունն ավելի է միմյանց մոտեցնում Ռուսաստանին և Չինաստանին:
Մի կարեւոր հանգամանք, ըստ վերլուծաբանի, Չինաստանի սպառազինության գերազանցությունն է:
Զեկույցում ասված է, որ Չինաստանի ռազմական հնարավորությունները հասնում եւ նույնիսկ գերազանցում են Ռուսաստանի կարողություններին:
Սակայն Կրեմլի ներխուժումն Ուկրաինայում առել է դադար: Սա շատերը համարում են Ռուսաստանի ուժասպառության նշան: Ու երբ Ռուսաստանի գործողությունները վերջնականապես ձախողվեն այստեղ, Պեկինը ստիպված կլինի վերագնահատել Մոսկվայի հետ ռազմական իր գործընկերությունը:

Նմանատիպ նյութեր
3365 դիտում
09:19 21-10-2022
Պեկինը խորհրդակցում է Մոսկվայի հետ Հայաստանին վերաբերող բոլոր հիմնական հարցերում. IRI զեկույց․ «Ամերիկայի ձայն»
2953 դիտում
10:34 05-07-2019
Լոնդոնն ու Պեկինը բախվել են Հոնկոնգի հարցում․ «Ամերիկայի ձայն»
2030 դիտում
09:15 17-03-2022
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ՌԴ-ի դիմումը «դատապարտված է ձախողման»․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»