211652_close_icon
views-count1085 դիտում article-date 23:28 06-09-2022

Քիչ է մնացել, որ ես ստանամ «Ոսկե գնդակը». Մբապե

armsport.am-ը գրում է. ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է «Ոսկե գնդակի» մասին։

«Կարծում եմ՝ քիչ է մնացել, որ ես ստանամ այն։ Ես միշտ ասում եմ, որ երազում եմ ամեն ինչի մասին։ Ես սահմանափակումներ չունեմ։ Այնպես որ, իհարկե, ինչպես դուք եք ասում, պիտի նոր սերունդը գա։ Իսկ Ռոնալդուն ու Մեսսին կանգ են առնում։ Այդ տիտղոսը մեկ ուրիշը պիտի հաղթի, ինչ-որ նոր մեկը»,- Մբապեի խոսքերն է փոխանցում The New York Times-ը։

Նախորդ տարի «Ոսկե գնդակը» նվաճեց Մբապեի թիմակից Լիոնել Մեսսին։

Նմանատիպ նյութեր