211652_close_icon
views-count1360 դիտում article-date 18:45 14-07-2024

Հայկ Մարտիրոսյանը Ֆիշերի շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը «Biel Chess Festival 2024» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված ֆիշերի շախմատի մրցաշարում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը Այս մասին հայտնում են Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից։

Լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը՝
1-ին տեղ՝ Ռամեշբաբու Պրագնանանդհա
2-րդ տեղ՝ Հայկ Մարտիրոսյան
3-րդ տեղ՝ Վինսենթ Կայմեր

Հուլիսի 16-ին կմեկնարկի դասական ժամակարգով շրջանային մրցաշարը:

Մրցաշարին մասնակցելու են Հայկ Մարտիրոսյանը, Ռամեշբաբու Պրագնանանդհան, Վինսենթ Կայմերը, Լիեմ Լեն, Սամուել Շանկլանդը և Աբհիմանյու Միշրան:

Շնորհավորում ենք Հայկին և մաղթում հաջողություն հիմնական մրցաշարում»:

Նմանատիպ նյութեր