34512 դիտում
11:27 25-07-2024
Արտակարգ դեպք՝ Երևանի կենտրոնում․ ծառի հսկայական ճյուղը պոկվել և ընկել է ավտոմեքենաների և կոմունիկացիոն լարերի վրա․ օպերատիվ են գործել փրկարարները, համայնքային ոստիկանն ու կանաչապատման աշխատակիցները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պուշկին-Փարպեցի փողոցների խաչմերուկում, Պոշիկին 42 հասցեի մոտ՝ «Ֆենիքս» հյուրանոցային համալիրի դիմաց, ծառի հսկայական ճյուղը կոտրվել է և ընկել է ավտոմեքենաների վրա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հերթապահ խմբերը։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Կայանված ավտոմեքենաները կարելի է ասել վնաս չեն կրել, այլ վնասվել են կոմունիկացիոն լարերը։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Կենտրոն բաժնի աշխատակիցները, ովքեր արդեն էլեկտրական սղոցով հեռացնում են ծառը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Ռոման Ֆիդանյանի գլխավորությամբ։
Այս պահին ավագ տեսուչը նշումներ է անում և պարզում է կայանված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15424 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35516 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց