211652_close_icon
views-count1152 դիտում article-date 15:59 06-09-2022

2022-ի առաջին կիսամյակում ՌԴ-ից արտասահման է մեկնել 419 հազար մարդ, որից 49 հազարը` Հայաստան. «Ռոսստատ»

2022-ի սկզբից Ռուսաստանից Հայաստան է մեկնել 49 հազար մարդ։ Ռուսաստանից մարդկանց մեծ մասը մեկնել է Ուկրաինա (79.6 հազար) և Տաջիկստան (58.4 հազար)։ Հայաստանը 3-րդ տեղում է։

2022-ի առաջին կիսամյակում Ռուսաստանից արտասահման է մեկնել 419 հազար մարդ, հայտնում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Պետական ​​վիճակագրական դաշնային ծառայության (Ռոսստատ) տվյալները։ Դա երկու անգամ ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, երբ երկիրը 202 հազար մարդ էր լքել։

Ընդ որում, եթե 2021-ի առաջին կիսամյակում Ռուսաստանում միգրացիայի աճ է գրանցվել, որը կազմել է 114.2 հազար մարդ, ապա այս տարվա առաջին վեց ամիսներին միգրացիայի նվազում է գրանցվել՝ 96.7 հազար մարդ։

Մասնավորապես,«Ռոսստատ»-ի տվյալներով, Ռուսաստանից ԱՊՀ երկրներ է մեկնել 368 հազար մարդ, 294 հազարը վերադարձել է։ Միգրացիոն արտահոսքը կազմել է 73 հազար մարդ՝ 2021-ի 111 հազար աճի համեմատ։ 50 հազարից մի փոքր ավել մարդ մեկնել է ոչ ԱՊՀ երկրներ, իսկ 27 հազարը վերադարձել է՝ մինուս 23 հազար մարդ՝ նախորդ տարվա 2.5 հազար աճի համեմատ։

«Ռուսաստանի Դաշնությունից մեկնածների թիվն աճել է 216.5 հազար մարդով կամ 2.1 անգամ՝ ինչպես ԱՊՀ անդամ երկրներ արտագաղթածների հաշվին՝ 189 հազար մարդով կամ 2.1 անգամ, այնպես էլ ԱՊՀ անդամ չհանդիսացող երկրներ մեկնածների հաշվին՝ 27.6 հազար մարդով կամ 2.2 անգամ»,- նշել են գերատեսչությունում։

Նմանատիպ նյութեր