211652_close_icon
views-count2942 դիտում article-date 11:04 06-09-2022

Ուկրաինան հասցնում է ուղիղ նշանառության հարվածներ, ինչը «շփոթեցնում է բարոյալքված ռուսական բանակային ուժերին»․ Հերթլինգ․ «Ամերիկայի ձայն»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ակնարկել է, որ ուկրաինական ԶՈԻ-ն հակահարձակում է սկսել տարբեր ուղղություններով։ Այս մասին նախագահը հայտարարել է ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Լրագրողը հարցրել է, թե ինչու են ուկրաինացի զինվորականները որոշել հիմա հակահարձակում սկսել Խերսոնի շրջանում։

«Չեմ ասի, որ սա ընդամենը հակահարձակում է Խերսոնի շրջանում։ Կա ուղղություն, կամ ուղղություններ, և մենք պետք է առաջ շարժվենք», ասել է նախագահը։

Միաժամանակ նա հրաժարվել է հստակեցնել, թե Ուկրաինայի Զինված ուժերը որ շրջաններում են հակահարձակողական գործողություններ իրականացնում։ Նախագահի խոսքով՝ ինքն առայժմ «չի կարող քննարկել որեւէ ռազմական գործողության մանրամասներ», որպեսզի «թշնամին մեզանից մի քանի անակնկալներ ստանա»։

Ուկրաինան գաղտնի էր պահում իր նոր ռազմական գործողությունների մանրամասների մեծ մասը՝ արգելելով լրագրողներին հասնել առաջնագիծ, եւ հանդես էր գալիս հրապարակային միայն սակավաթիվ մեկնաբանություններով: Գրում է «Ամերիկայի ձայնը»։

Ռուսական կողմը հանդես է եկել ուկրաինական ուժերի կողմից իրականացված հաջող գործողությունների մասին հազվադեպ հայտարարությամբ, նշելով, որ այդ գործողությունները խափանում են իր կողմից գրավված տարածքներում Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվե անցկացնելու ծրագիրը:

Եվրոպայում ԱՄՆ-ի ցամաքային զորքերի նախկին հրամանատար Մարք Հերթլինգն ասում է, թե Կիևի նպատակը, ըստ երևույթին, ռուսական հազարավոր թվակազմով զորքերին Դնեպր գետի արևելյան ափում շրջապատման մեջ առնելն է, որի համար փլուզում է գետի վրա կառուցված կամուրջները՝ խափանելով ռուսական ուժերի համալրումն ու սպասարկումը: Կամուրջների փլուզումը նաեւ թույլ չի տա, որ ռուսական ուժերն այդտեղից դիմեն փախուստի:

Ուկրաինան այս թիրախներին հասցնում է ուղիղ նշանառության հարվածներ, ինչը մեծապես «շփոթեցնում է արդեն իսկ բարոյալքված ռուսական բանակային ուժերին»,- գրել է Հերթլինգը Twitter-ում։

Նմանատիպ նյութեր