211652_close_icon

Պարոն նախագահ, մի՞թե բարոյալքված ու հյուծված բանակում հնարավոր էր այդքան հերոսներ, վկան ՁԵՐ շռայլորեն բաժանած մեդալներն ու կոչումները... ինչպե՞ս եք նայելու ձեր որդիների, թոռների աչքերի մեջ. Սպարտակ Ղարաբաղցյան

views-count8916 դիտում article-date 11:19 10-11-2020
Գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի նախագահի ելույթ-վերջերգը ջրի երկու կաթ իլի պես նման է վարչապետի վերջերգին ու հինգ րոպեն մեկ եթեր է հեռարձակվում ավելի ու ավելի կրքեր բորբոքելով. ԱՐՑԱԽԻ նախագահը ասում է, թե իբր բանակը, զորքը բարոյալքվել հյուծվել էր... Պարոն նախագահ, միթե՞ բարոյալքված ու հյուծված բանակում հնարավոր էր այդքան հերոսներ, վկան ՁԵՐ շռայլորեն բաժանած մեդալներն ու կոչումները... Ինչպես եք նայելու ձեր որդիների, թոռների աչքերի մեջ...»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր