slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Սպանություն Լոռու մարզում․ սրտի հատվածում ստացած  դանակի վնասվածքով Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 32-ամյա տղամարդու դի
211652_close_icon

Սպանություն Լոռու մարզում․ սրտի հատվածում ստացած  դանակի վնասվածքով Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 32-ամյա տղամարդու դի

views-count100446 դիտում article-date 10:27 06-09-2022
Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Սեպտեմբերի 6-ին, ժամը 00։30-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժշիկների խումբը Տարոն 2 Ուկրաինական պողոտայից «ձախ թիակի շրջանի կտրած պատռած վերք 7-ից 8 սմ» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել դի։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Գևորգ Ազիզյանը, ոստիկանության Տարոնի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Նավասարդյանը։

Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետը։ 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Տարոն 2 թաղամասի բնակիչ 32-ամյա Գագիկ Հովհաննիսյանն էր։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ սեպտեմբերի 5-ին ժամը 22։40-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ Ս․ Հ․-ի հետ անձնական հարցի շուրջ  Տարոն 2 Ուկրաինական պողոտայի 10/2 հասցեի մոտ վիճաբանություն է առաջացել Վանաձորի բնակիչ 31-ամյա Կարեն Առաքելյանի և Գ ․ Հովհաննիսյանի միջև․ որի ընթացքում Կ․ Առաքելյանը սուր կտրող-ծակող առարկայով (ըստ տեղեկությունների՝ օգտագործվել է դանակ) հարվածել է Գ․ Հովհաննիսյանին, ինչը դարձել է մահվան պատճառ։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություներով՝ ոստիկաններն օպերատիվ տեղեկություններով պարզել են նաև ականատեսների ինքնությունը, ովքեր հրավիրվել են ոստիկանության Տարոնի բաժին, կատարվածի մասին տվել հաղորդումներ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ Կ․ Առաքելյանին և հանցագործության գործիք-դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ 

Նախաքննության շահերից ելնելով, որոշ հանգամանքներ չենք հրապարակում։

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր