211652_close_icon
views-count31666 դիտում article-date 15:00 05-05-2017

Սպանություն Շիրակի մարզում. 77-ամյա տղամարդը մահացել է ձախ թևատակի և սրտի հատվածում ստացած դանակի հարվածներից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 5-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններոմ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել Գյումրու շտապօգնության կայանից, որ կանչով մեկնել են Ղորղանյան փողոցի 1-ին փակուղու 11 տուն, որտեղ հայտնաբերվել է տղամարդու դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննչական խումբը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված տան բնակիչ՝ թոշակառու, 77-ամյա Ստեփան Մարկոսյանն էր։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրա մարմնի ձախ թևատակի և սրտի հատվածում կա սուր կտրող-ծակող առարկայի հարվածի 2 հետք։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի հատկանիշով։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր