211652_close_icon
views-count6695 դիտում article-date 09:16 06-09-2022

Մեր համերգներն շատ են, ինչպես ասում են՝ «առաջ Աստված»․ «Կանչ» և «Դեպի լույս» երգչախմբերի գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյան

ՀՀ ԿԳՄՍՆ Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Կանչ» և  «Դեպի լույս» երգչախմբերը, որունք գործում են Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ  14 հատուկ դպրոցում,
հանրապետական և միջազգային բազմաթիվ  մրցույթների դափնեկիր են: Շատ  տպավորիչ էին հատկապես մասնակցությունը  գարնանը՝ ապրիլի 10-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում «Կանչ» կատարողական արվեստի  մրցույթ-փառատոնին և երգեցեղություն անվանակարգում արժանանալը  Գլխավոր մրցանակին «Գրան պրի»:

««Դեպի լույս» երգչախումբը, մայիսի 15-ին էլ  մասնակցեց Էջմիածին քաղաքում անցկացվող  «Վաղարշապատի Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան մրցույթ-փառատոնին  և արժանանացավ  ժյուրիի ամենաբարձր գնահատականներին՝  Առաջին մրցանակի:  
 
Հունիսի 15-ին էլ Էջմիածնի Կոմիտասի անվան Մշակույթի պալատում տեղի ունեցավ մրցույթի Գալա-համերգ մրցանակաբաշխությունը, որտեղ միայն ելույթներ պետք է ունենային  հաղթողները: Առաջին ելույթը վստահված էր մեզ, էկրանին տեսագրության  ժամանակ  նույնպես ներկայացրեցին մեզ: Մենք երգեցինք Սասուն Պասկևիչյանի  «Մեր լեզուն» երգը: Համերգին ներկա էին Էջմիածնի  քաղաապետ  Դիանա Գասպարյանը, քաղաքապետարանի աշխատակիցները, Կոնսերվատորիայի դասախոսներ, պրոֆեսորներ, վաստակավոր և ժողովրդական արտիստներ՝ Հասմիկ Պապյանը, Անժելա Աթաբեկյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի  ամբիոնի վարիչներ  և այլոք:  

Մեր ելույթը արժանացավ շատ բուռն ծափահարությունների, հանդիսատեսի համակրանքին: Այնքան հուզված էինք, որ բոլորը մոտենում մեզ շնորհավորում էին և բազմաթիվ գովեստի խոսքեր ասում:  Մեր հուզմունքն  ավելի կրկնապատկվեց, երբ  արժանացանք Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի կողմից հատուկ մրցանակի:

Արդեն երկու նոր երգեր եմ գրել և գործիքավորել  երեխաների համար «Տեսնող սրտեր»-ը արդեն պատրաստ է գործիքավորումը,  իսկ հաջորդ երգի՝  «Մայրիկ»-ի  գործիքավարումը պատրաստ կլինի շուտով:

Մեր աշնանային ծրագրերը նույնպես շատ են: Սեպտեմբերի 8-ին Նիկողակյոս Տիգրանյանի անվան տեսղության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում տեղի կունենա հուշ-ցերեկույթ, նվիրված՝  մեր դպրոցի սան, 44 օրյա պատերազմի մասնակից, ցավոք անհետ կորած Էրիկ Ղարիբյանին: «Դեպի լույս» երգչախումբը հանդես կգա հայրենասիրական երգերով՝  նվիրված մեր անմահ հերոսներին՝ հանձինս մեր դպրոցի հերոս Էրիկ Ղարիբյանին:

Այս տարի նոյեմբերի 18-ին նշվելու է մեր Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի և մեր կենտրոնի երկարամյա տնօրեն ներկայիս գեղարվեստական ղեկավար, մշակույթի վաստակավոր գործիչ «Մովսես Խորենացի» մեդալակիր Սամվել Բալոյանի 75 ամյակները Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային դրամատիկական թատրոնի դահլիճում, որտեղ մենք նույնպես  հանդես ենք գալու ելույթով:

Մեր համերգներն շատ են, ինչպես ասում են՝ «առաջ Աստված»»,- իր խոսքը եզրափակեց  «Կանչ» և «Դեպի լույս» երգչախմբերի գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանը:

Նմանատիպ նյութեր