211652_close_icon
views-count4100 դիտում article-date 22:18 03-09-2022

Ռուսաստանում հետմահու պարգևատրվել է հանցավոր խմբավորման առաջնորդը․ The Insider

Կազմակերպված հանցավոր խմբի առաջնորդ Իվան Նեպարատովը, որը Ռուսաստանում 25 տարվա ազատազրկման է դատապարտվել կողոպուտի և հինգ մարդու սպանության համար, Ուկրաինայի դեմ պատերազմում մահացել է Դոնեցկի մոտ և հետմահու պարգևատրվել «Արիության համար» մեդալով իր հայրենիքում։ Այս մասին ուրբաթ՝ սեպտեմբերի 2-ին, հայտնել է The Insider առցանց հրատարակությունը, որը, ինչպես նշում են խմբագիրները, իր տրամադրության տակ ուներ Նեպարատովի ծննդյան և մահվան վկայականները։

Լրագրողների վկայակոչած փաստաթղթերից հետևում է, որ օգոստոսի 5-ին Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքում (փաստաթղթերում նշված է Արտեմովսկը, ինչպես Բախմուտն է անվանվել 1924-2016 թվականներին) մահացել է 1988 թվականին ծնված տղամարդը պայթյունի բեկորից առաջացած գլխի թափանցող վերքից։

The Insider-ը հրապարակել է «Արիության համար» մեդալի լուսանկարը, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Իվան Նեպարատովին «արիության և հերոսության համար» պարգևատրելու մասին հրամանագրից մի հատված։

Նմանատիպ նյութեր