Մարկ Ցուկերբերգը և Բիլ Գեյթսը միավորել են իրենց ջանքերը՝ կորոնավիրուսի բուժման դեղամիջոց գտնելու համար․ Business Insider
Մարկ Ցուկերբերգը և նրա կինը՝ Պրիսցիլա Չանը, 25 մլն դոլար են նվիրաբերել Covid-19 կորոնավիրուսի բուժման թերապևտիկ մեթոդների մշակման համար, այդ մասին գրում է Business Insider-ը։
«Չան Ցուկերբերգ նախաձեռնություն» (Chan Zuckerberg Initiative) բարեգործական կազմակերպությունը, որը ղեկավարում է Ցուկերբերգ ընտանիքը, գումար է նվիրաբերել Բիլ Գեյթսի COVID-19 Therapeutics Accelerator հիմնադրամին, որը ուսումնասիրում է նոր հնարավոր հակավիրուսային դեղամիջոցներ, որոնք կարող են պաշտպանել մարդկանց կորոնավիրուսից:
Նվիրատվությունը հանդիսանում է CZI ընկերության կողմից տրամադրած ամենախոշոր դրամաշնորհներից մեկը։
Հիշցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալներով՝ աշխարհում ավելի քան 559,143 մարդ է վարակվել կորոնավիրուսով, մահացել է ավելի քան 25,278ը։