211652_close_icon
views-count3318 դիտում article-date 21:24 30-04-2022

Բացառում եմ Նիկոլով ընտրությունների գնալու տարբերակը. Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ, News.am

Ես բացառում եմ Նիկոլով ընտրությունների գնալու տարբերակը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ «Հայրենիքի փրկության շարժումը» սխալվեց, Նիկոլ Փաշինյանի հետ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալով, հայտնում է News.am-ը:

«Եթե ձեզ թվում էր, որ մենք այդ ընտրությանը չմասնակցենք, այդ ընտրությունները ոչ լեգիտիմ կլինեին, այդպես չէ։ Այս մթնոլորտը, որը երկրում կա, նաեւ խոհրդարանական երկու դաշինքների աշխատանքի արդյունքն է։ Մենք կարողացել ենք նաեւ այս ընթացքում բացահայտել այս մարդու իրական դեմքը»,- ասաց Սաղաթելյանը։

Նա նշեց, որ «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանում հանդես է եկել վեցը նախաձեռնությամբ, սակայն քաղաքական մեծամասնության կողմից մերժում ստացել.

«Առաջին նախաձեռնությունը եղել է խորհրդարանում ստեղծել Արցախի հարցերով հանձնաժողով, հիշում եք օկուպացված Շուշիում թուրք-ադրբեջանական հռչակագրի դեմ նախաձեռնությունը, սահմանազատման եւ սահմանագծման նախաձեռնությունը, այնուհետեւ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Արտաքին եւ Արցախի հանձնաժողով անվանափոխելու հարցը։ Այսինքն՝ մեր բոլոր նախաձեռնությունները հետեւողական մերժելով, նաեւ մեր հասարակության համար է ակնհայտ դարձել, թե ովքեր են այսօր իշխանության ղեկին։  Այո, ինքը պարտադրված է նշանակել այդ ընտրությունները, բայց կարողացել է այդ ընտրության ժամանակ խաբել ժողովրդին»։

Մանրամասները՝ տեսանյութում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր