211652_close_icon
views-count32126 դիտում article-date 10:14 02-09-2022

Ողբերգական դեպք՝ Երևանում. բնակարանում հայտնաբերվել են քույր ու եղբոր դիերը

Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն և ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 19 շենքի բնակարաններից մեկից տհաճ հոտ է զգացվում, բնակիչներն էլ մի քանի օր է, չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Տեղում փականագործների օգնությաամբ բացելով դուռը՝ պատշգամբի հատակին և լոգասենյակի հատակին հայտնաբերվել են դիեր։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչակման վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արմեն Մուրադյանի և ավագ քննիչ Ռուբեն Խաչատրյանի գլխավորությամբ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիերի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածները քույր ու եղբայր են՝  57-ամյա Աշոտ Վարդանյանն ու 53-ամյա Աշխեն Վարդանյանը։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել և տարածքը սահմանազատել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառյայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Ազատ Հակոբյանն ու Միշա Խաչատրյանը։ 

 [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր